ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով տալիս եմ իմ անվերապահ համաձայնությունը՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) հետ ունեցած իրավահարաբերությունների ամբողջ ընթացքում, այդ թվում մինչև Ընկերության հետ գործարար իրավահարաբերության մեջ մտնելը՝ սկսած սույն համաձայնության ստորագրման պահից՝ կատարելու հետևյալ գործողությունները.

  1. Մշակել, այդ թվում հավաքագրել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, պահպանել, վերականգնել, վերափոխել, փոխանցել, տրամադրել, ուղղել, ոչնչացնել, օգտագործել իմ անձնական, այդ թվում նաև ինձ վերաբերող տվյալները, մասնավորապես, բայց չսահմանափակվելով՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տեսակ, փաստաթղթի համար, այն տրամադրող մարմին և բաժին, տրման ամսաթիվ, վավերականության ժամկետ, անձը հաստատող փաստաթղթում առկա լուսանկար, հանրային ծառայության համարանիշի առկայություն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե, կենսունակության կարգավիճակ (կենդանի/մահացած), մահվան ամսաթիվ, (այսուհետ՝ Անձնական տվյալներ)՝ նույնականացնելու, որոշումներ ընդունելու, կարծիք ձևավորելու, իրավունքներ ձեռք  բերելու կամ իրավունքներ և արտոնություններ տրամադրելու կամ իրավունքները սահմանափակելու կամ զրկելու նպատակով, և այլն, ընդ որում՝ իմ վերաբերյալ տեղեկությունները Ընկերությունը կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես ինձնից, այնպես էլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից,
  2. Դիմել պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, ինչպես նաև տվյալներ մշակող բոլոր անձանց (այդ թվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ ԿԲ Վարկային Ռեգիստր, «ՆՈՐՔ» կենտրոն, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ), կատարել հարցումներ և ստանալ իմ վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և պաշտպանվող տվյալներն և տեղեկությունները, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով, անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տեսակ, փաստաթղթի համար, այն տրամադրող մարմին և բաժին, տրման ամսաթիվ, վավերականության ժամկետ, անձը հաստատող փաստաթղթում առկա լոուսանկար, հանրային ծառայության համարանիշի առկայություն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե, կենսունակության կարգավիճակ (կենդանի/մահացած), մահվան ամսաթիվ, (այդ թվում նաև hետևյալ պետական մարմիններում իմ վերաբերյալ առկա ամբողջ տվյալները՝ ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստր, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե), իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի, անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների և ցանկացած այլ տվյալների (այդ թվում վարկային և (կամ) սքոր զեկույցներ, աշխատանքի վերաբերյալ և այլ տեղեկություններ) մասին, որոնք անհրաժեշտ կլինեն Ընկերության կողﬕց իմ վարկային հայտը քննարկելու և (կամ) վարկային (երաշխավորության, գրավի և (կամ) այլ) պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, ինչի կապակցությամբ խնդրում եմ վերը նշված տեղեկատվությունը մշակող սուբյեկտներին Ընկերությանը տրամադրել հարցվող տեղեկատվությունը, ինչպես նաև Պայմանագիր կնքելու դեպքում դրա ամբողջ գործողության ընթացքում, առանց ինձ նախապես տեղեկացնելու, Ընկերությանը տրամադրել իմ ապագա ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ և ցանկացած այլ տվյալներ (վարկային և (կամ) սքոր զեկույցներ), որոնք անհրաժեշտ կլինեն իմ վարկունակությունը գնահատելու համար:
  3. իմ վերաբերյալ վերոնշյալ մարﬕններից և կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ներառյալ՝ հարցուﬓերի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև Ընկերության և իմ հաղորդակցման ընթացքում վերջինիս հասանելի դարձած կամ փոխանցված տեղեկատվությունը` ներառյալ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը, որը ներառում է նաև վարկավորման ընթացքում Ընկերության կողﬕց ինձ նկարելու, ձայնագրելու և (կամ) տեսաձայնագրելու արդյունքում ստացած նյութը, մշակել (ներառյալ՝ հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողությունների ﬕջոցով) Ընկերության կողﬕց, Ընկերության կողﬕց հետագայում տրամադրվի նաև Ընկերության հետ համագործակցող կազմակերպություններին Ընկերության և նշված կազմակերպությունների ﬕջև համագործակցության նպատակների իրականացման համար։ Գիտակցում եմ և համաձայն եմ, որպեսզի վարկավորման գործընթացում Ընկերությունն ինձ նկարահանի, ձայնագրի և (կամ) տեսաձայնագրի՝ ցանկացած ﬕջոցով։ Սույնով տալիս եմ համաձայնությունս առ այն, որ նկարահանման, ձայանգրման և (կամ) տեսաձայնագրման արդյունքում ստացված նյութը, որը ևս պարունակում է անձնական տվյալներ, Ընկերության կողﬕց մշակվի սույն համաձայնությամբ սահմանված կարգով։
  4. Կնքվելիք և/կամ կնքված պայմանագրի հետ կապված ցանկացած տվյալ փոխանցել տարբեր տվյալների բազաների և (կամ) մշակողի, պարտքերի հավաքագրմամբ զբաղվող անձանց, իր գործընկերներին, իր բաժնետեր ընկերությանը, իր հետ փոխկապակցված անձանց, այլ անձանց, որոնք Ընկերության կանոնադրական կապիտալում ունեն կամ կարող են ունենալ ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցություն, Ընկերության աշխատողներին կամ ծառայություններ մատուցողներին, գործակալներին, ներկայացուցիչներին, որևէ ապահովագրական ընկերությանը՝ ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման նպատակով, այլ պետությանը կամ պետություններին, պայմանով, որ օրենքով սահմանված կարգով և հիմքերով այդ պետությունում կամ պետություններում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ, ինչպես նաև այլոց, ովքեր Ընկերության կողմից ներգրավվել են պայմանագրերի կնքման կամ կատարման գործընթացում, ինչպես նաև վերջիններից ստանալ իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: 

Համաձայն եմ, որ ինձ Ընկերության կողմից ներկայացվեն առաջարկներ նոր վարկի տրամադրման վերաբերյալ և առաջարկները կատարելու համար Ընկերության կողմից հարցում կատարվի «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ­ին:

 

Գիտակցում եմ, որ ստացված տեղեկությունները և (կամ) տվյալները կարող են ազդել Ընկերության կողﬕց կայացվելիք որոշուﬓերի վրա: Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում են, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:

 

Տեղեկացված եմ, որ ցանկացած ժամանակ կարող եմ հետ կանչել և  հրաժարվել իմ կողմից տրված սույն համաձայնությունից:

 

Համաձայն եմ, որ սույն համաձայանագրով սահմանված կարգով հարցված անձնական տվյալները պահպանվեն անժամկետ՝ այդ թվում նաև «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության դադարեցումից հետո։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով հաստատելով գործարար հարաբերություն կամ գործարքում հանդես գալով որպես հաճախորդ, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության ﬔջ կամ գործարքում առկա չէ իրական շահառու: Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի փոփոխության կամ իրական շահառուի ի հայտ գալու դեպքում տեղյակ պահել Ձեզ: